«Տանը` Քիմ Քարդաշյան Ուեսթի հետ». Քիմ Քարդաշյանը` ELLE–ի շապիկին (ՖՈՏՈ)
14.03.2018,
20:44
Ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է ամերիկյան ELLE ամսագրի նոր համարի շապիկը` դառնալով cover story–ի հերոսուհի։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է ամերիկյան ELLE ամսագրի նոր համարի շապիկը` դառնալով cover story–ի հերոսուհի։
Ինչպես գրում է hellomagazine.com–ը, հարցազրույցում աստղն անկեղծ պատմել է ծանր հղիության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է փոխնակ մայր ընտրել երրորդ երեխայի համար։
Քարդաշյանը խոստովանել է, որ իրենք ամուսնու հետ կսահմանափակվեն չորրորդ երեխայով։
«Ծննդաբերությունից հետո ընկերքը պետք է դուրս գա օրգանիզմից, բայց ինձ մոտ այդպես չեղավ։ Դա պատճառներից մեկն է, որ կինը կարող է մահանալ ծննդաբերության ժամանակ»,– պատմել է պարբերականին Քարդաշյանը։
Նա ասել է, որ ատում է հղիության վիճակը։
«Բայց, չնայած դրան, ես հույս ունեմ, որ ինքս կկարողանամ ծննդաբերել հաջորդ երեխային»,– ասել է Քարդաշյանը։
Խոսելով փոխնակ մոր ընտրության մասին` նա ասել, էր պարզապես զգացել է, որ դա այն կինն է, որ նրանց պետք է։
«Փոխնակ մոր նկատմամբ առաջադրված պայմաններից էին, որ դուստրը ծնվեր Լոս Անջելեսում, ինչպես իմ մյուս երեխաները, և իմ բժիշկների օգնությամբ։ Նա միանգամից համաձայնեց։ Ես նաև ցանկանում էի, որ նա առողջ սնվի, բայց չէի ճնշում նրան։ Ես նրան ասացի. «Լսիր, ես ամեն օր եմ քաղցրաբլիթներ ուտում։ Եթե հանկարծ քաղցրաբլիթ կամ պաղպաղակ ուզես, մի զրկիր քզ դրանից։ Արա, ինչ ուզում ես։ Ես չեմ բռնանա այդ հարցով»»,– պատմել է Քարդաշյանը։
Քարդաշյանը նաև պատմել է ամուսնու` Քանյե Ուեսթի հետ ջերմ հարաբերությունների մասին։
«Նա ինձ սովորեցնում է սեփական կարծիքին չդավաճանել։ Իսկ ես նրան ավելի զուսպ և զգույշ լինել եմ սովորեցնում։ Մենք հիանալի լրացնում ենք միմյանց», – եզրափակել է Քիմը։ -0-

Загружается новость ... "Лево"