Kill Dim հայկական անիմացիոն սերիալի նոր սերիաները կթողարկվեն 2016թ.–ին

24.12.2015, 17:05
Kill Dim հայկական անիմացիոն սերիալի նոր սերիաները կթողարվեն  2016թ.–ին, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց ռեժիսոր–մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը։
Kill Dim հայկական անիմացիոն սերիալի նոր սերիաները կթողարկվեն 2016թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Kill Dim հայկական անիմացիոն սերիալի նոր սերիաները կթողարվեն  2016թ.–ին, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց ռեժիսոր–մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը։

Kill Dim –ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանում ադրբեջանցի զինվորի արկածների մասին մուլտիպլիկացիոն սերիալ է։

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծումներն Արցախի հետ շփման գծում

«Նոր սերիաներ անպայման կլինեն։ Մենք ծրագրում ենք, առնվազն, մեկ կամ երկու սերիա ցուցադրել հաջորդ տարի»,– ասաց Սահակյանցը, ավելացնելով, որ ստուդիան թողարկել է ընդամենը յոթ սերիա։

Մուլտիպլիկատորը միաժամանակ պարզաբանեց, որ ծրագրվում էր մինչև տարեվերջ նոր սերիա ստեղծել։

«Սակայն սահմանում դրությունը սրվել է, հայկական կողմը զոհեր է ունեցել, և մեզ դա կանգնեցրեց` մենք որոշեցինք, որ այժմ հարմար ժամանակ չէ։ Մենք չէինք ցանկանում ծաղրել այն լուրջ իրավիճակը, որ ստեղծվել էր սահմանում»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սահակյանցը։

Նա միաժամանակ նշեց, որ Kill Dim–ի բոլոր սերիաները ստուդիան ստեղծում է սեփական միջոցներով։ -0-