Կասեցվել է Հայաստանի հացի արտադրամասի գործունեությունը` սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով

04.04.2018, 17:07
Կասեցվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող հացի արտադրամասի գործունեությունը:
Կասեցվել է Հայաստանի հացի արտադրամասի գործունեությունը` սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կասեցվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող հացի արտադրամասի գործունեությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակում ՍԱՊԾ տեսուչներն անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ:

«Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվներին»,– ասվում է տեսչության մամուլի հաղորդման մեջ։

Պարզվել է նաև, որ արտադրողը չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի և տոխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարականներ և սահմանել ժամկետ: -0-