Ճնշումից մինչև ատամների սպիտակեցում. մասնագետը պատմել է ծովի ջրում լողալու էֆեկտը

01.09.2019, 15:27
Մասնագետը «Аргументы и факты»-ին պատմել է ծովի ջրում լողալու էֆեկտի մասին:
Ճնշումից մինչև ատամների սպիտակեցում. մասնագետը պատմել է ծովի ջրում լողալու էֆեկտը
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծովի ջուրն ազդում է մարդու նյարդային և անոթային համակարգերի, ատամների և վահանաձև գեղձի վիճակի վրա, հայտնում են մասնագետները, գրում է medikforum.ru-ն:

ՌԴ Առողջապահության նախարարության Կրանսոյարսկի երկրամասի բժշկական կանխարգելման կենտրոնի Ալեքսանդր Գորյաչևն «Аргументы и факты»-ին պատմել է ծովի ջրում լողալու էֆեկտի մասին: Բժիշկի խոսքով, այսպիսի պրոցեդուրները հարստացնում են օրգանիզմը թթվածնով, իջեցնում են ճնշումը:

«Ծովում լողալն անոթների համար յուրօրինակ մարմնամարզություն է համարվում` քանի որ ջրի ջերմաստիճանը մարմնի ջերմաստիճանից ցածր է, ապա անոթները նեղանում և լայնանում են: Ծովի ալիքներն ապահովում են թեթև մերսման էֆեկտ, նվազեցնում են ճնշումը», - ասում է փորձագետը:

Նրա խոսքով, ծովի ալիքների տատանման և աղմուկի շնորհիվ թուլանում է նյարդային համակարգը, գլուխը հանգստանում է, վերանում է հոգեբանական լարվածությունը: Բացի այդ, ջրում պարունակվող յոդն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, բարելավում է հիշողությունը, նպաստում վահանաձև գեղձի կայուն աշխատանքին:

«Ծովի ջուրը հատկապես օգտակար է կոկորդի հիվանդություններով տառապողների համար: Այն նաև փոխարինում է ատամի մածուկը և նույնիսկ սպիտակեցնում է ատամները, մաքրում մաշկը, օգնում պսորիազի դեպքում», - ասում է բժիշկը: -0-