633.58
6.9
532.78
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ հրեաներն ու մահմեդականները խոզի միս չեն ուտում

22:47
18 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Որովհետև մի ժամանակ վարազն աստված էր համարվում։

Խոզը որպես անմաքուր կենդանի հիշատակվում է արդեն Տորայում (Մովսեսի հնգամատյան)։ Հրեաների զզվանքը խոզի նկատմամբ այնքան մեծ էր, որ «խոզ» բառի փոխարեն նրանք հաճախ ասում էին «դավար ախեր», բառացիորեն՝ «ուրիշ բան», այսինքն մի բան, որն ավելի լավ է իր անունով չկոչել, գրում է vokrugsveta.ru-ն։

Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզերի նկատմամբ բացատրում են այդ կենդանիների անմաքրությամբ, որոնք խժռում են նույնիսկ սեփական արտաթորանքը, և նրանով, որ շոգ կլիմայի ժամանակ նրանց մսում դիաթույն է կուտակվում։ Սակայն հրեա դպիրներն ու օրենսգետներն անընդհատ ընդգծում էին, որ այստեղ որևէ ռացիոնալ պատճառ փնտրել պետք չէ, Տիրոջ դրդապատճառը փակ է մարդուն։

свинья

Ազգագրագետները կարծում են, որ բանը նախնադարյան հավատալիքների առանձնահատկություններն են, որոնցից մեծ թվով արգելքներ և տաբուներ տեղափոխվել են ավելի ուշ ձևավորված կրոններ։

Կրոնական վաղ համակարգերից մեկում՝ կենդանիներին աստվածացնող տոտեմականության մեջ, արգելված է արտասանել այն կենդանիների անունները և դիպչել նրանց, որոնք համարվում են ցեղախմբի աստվածներ։ Ամենայն հավանականությամբ, սեմական ժողովուրդների համար վարազը հենց այդպիսի աստված է եղել։

Կենդանիների աստվածացման պաշտամունքը դուրս է մղել մարդանման աստվածների պաշտամունքները, բայց ծիսական տաբուներն «իներցիայով» շարունակում էին գործել։ -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
10 Ապրիլի 2021
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
17:17
10 Ապրիլի 2021
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
15:25
10 Ապրիլի 2021
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
13:17
10 Ապրիլի 2021
Արագ և արդյունավետ դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և արդյունավետ դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
12:35
10 Ապրիլի 2021
Թուրինջի 7 օգտակար հատկություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ
Ներկայացնում ենք թուրինջի 7 օգտակար հատկություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ
11:37
10 Ապրիլի 2021
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
15:38
02 Ապրիլի 2021
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Բանանից պատրաստվող դիմակն ու դրա հանգստացնող հատկությունը, թերևս, հենց այն է, ինչը հարկավոր է ձեր կոմբինացված մաշկին
10:15
24 Մարտի 2021
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Հայտնի ֆիթնես մարզիչը նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
21:26
19 Մարտի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվելվ աելորդ կիլոգրամներից
20:47
17 Մարտի 2021
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
23:52
11 Մարտի 2021
Գերությունից ազատված Մարալը պատմում է դժոխային օրերի և իր զգացողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով վերադարձել է ադրբեջանական գերությունից, պատմել է Ադրբեջանում անցկացված դժոխային օրերի և իր զգացողությունների մասին. ՎԻԴԵՈ