ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հնդիկ հրուշակագործները թխել են աշխարհի ամենաերկար տորթը, հաղորդում է news.cgtn.com-ը:
Թվով 1500 հրուշակագործներ և շեֆ-խոհարարներ օրերս հավաքվել էին Հնդկաստանի հարավում՝ ստեղծելու այն, ինչ կկոչվի աշխարհի ամենաերկար տորթ, որի երկարությունը հասնում է 6,5 կմ-ի: Նրանք մոտ չորս ժամ շարունակ միացնում էին 12 հազ. կգ չափով շաքարն և ալյուրը:
Վանիլային տորթը, որն ուներ 10 սմ լայնություն և հաստություն, կշռում էր մոտ 27 հազ. կիլոգրամ:
Հրուշակագործները շոկոլադե կրեմով տորթը տեղադրել էին ոլորապտույտ ձևով շարված հազարավոր սեղանների և տախտակների վրա հնդկական Թրիսուր քաղաքում անցկացվող փառատոնի ժամանակ:
Այս տորթը կգերազանվի 2018թ-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված չինացի հրուշակագործների տորթին՝ 3,2 կմ երկարությամբ: -0-