Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը ճանաչում է Ցեղասպանությունն ու կիսում հայերի ցավը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք լրագրող և գրող Հասան Ջեմալը Twitter-յան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին։
«Իմ հայ եղբայրնե՛ր, ապրիլի 24-ը ցեղասպանություն է, ցավ, ես կիսում եմ»,- գրել է նա։
Հասան Ջեմալը 1981-1992 թվականներին եղել է Ջումհուրիյեթ թերթի, 1992-1998 Սաբահի գլխավոր խմբագիրը։ 2013 թվականին, երբ Էրդողանի քննադատությունից հետո Միլլիյեթը հրաժարվեց նրա սյունակից, նա հեռացավ Միլլիյեթից։
Հասան Ջեմալը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որ կազմակերպել էր նրա պապը իր գործընկերների հետ միասին, և ներողություն խնդրել։
Նրա պապը՝ Ջեմալ փաշան եղել է թուրք պետական և ռազմական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ և Էնվեր փաշաների հետ) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչներից։
1922 թ. հուլիսի 25-ին, «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում սպանվել է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։-0-
Ermeni kardeşlerimin
— Hasan Cemal (@hsncml) April 23, 2020
24 Nisan soykırım
acısını
paylaşıyorum.