526.2
7.42
476.76
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն արգելեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը

16:01
09 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն ուրբաթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրման ժամանակավոր արգելքի մասին օրինագիծը։

Օրինագիծը ներկայացնելից` Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը, Հայաստանի օրենսդրության համաձայն, երկրում սահմանված է աջակողմյան տրանսպորտային երթևեկություն։

Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ երկրի ճանապարհային երթևեկության կանոնները սահմանվել են ձախակողմյան կառավարմամբ տրանսպորտային միջոցներին համապատասխան, բացի այդ, տեխնիկական բոլոր միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցները տեղադրված են` հաշվի առնելով ձախ ղեկով ավտոմեքենաների վարորդների տեսանելիության և ընկալման գործոնը։

Ըստ նրա, 2017 թվականի ընթացքում գրանցվել է աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրման կտրուկ աճ, ինչը լուրջ սպառնալիք է ճանապարհային երթևեկության համար։

Загружается новость ... "Лево"

«Աջակողմյան ավտոմեքենաների վարելը ռիսկային է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը»,– ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ փոխնախարարը պարզաբանեց, որ թեև օրենքում նախատեսված է, որ տվյալ դրույքը ժամանակավոր է և տարածվում է 2018 թվականի ապրիլի 1–ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածի վրա, դրանից հետո ներկրումը, միևնույն է, կարգելվի։

Փոխնախարարը միաժամանակ ընդգծեց, որ օրինագծի որոշ դրույթներ վերանայվել են, և հանվել է ներքին շրջանառման սահմանափակումը, այդ թվում աջ ղեկով մեքենաների վրա։

Ինչպես նշեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, երկրում շատերն աջակողման կառավարմամբ մեքենաներ են ներկրում դրանց ցածր գնի պատճառով։

Միաժամանակ նա նշեց, որ ցածր գինը դեռ չի նշանակում, որ դրանք անվտանգ են։ Այդ հնացած մեքենաների տերերը պետք է վճարեն դրանց ուտիլիզացման համար, և որ սեփական միջոցները չծախսեն, նրանք նախընտրում են ցածր գնով իրացնել այդ մեքենաներն այլ երկրներ, օրինակ, Հայաստան։

Պատգամավորները միաժամանակ կարծիք են հայտնել, որ նման արգելքը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի բնակիչները, ելնելով սեփական տնտեսական վիճակից և սոցիալական դրությունից, կսկսեն ավելի հին թողարկման ձախակողմյան ղեկով մեքենաներ ներկրել։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:07
16 Հոկտեմբերի 2019
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը:
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են: