Հայաստանում պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը

22.10.2020, 16:11
Հայաստանում պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը  
Հայաստանում պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացի հետ կապված:

Загружается новость ... "Лево"

Նախարարությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը պարզեցվել է։

«Թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում»,- նշվում է հայտարարության մեջ։

Գումարը ստանալու համար դիմում պետք է ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:

Միաժամանակ, նախարարությունը հերքել է օգնություն չտրամադրելու մասին տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում, այդ թվում, թաղումների համար դրամահավաք կազմակերպելու կոչերը։

«Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի տրվեք նման սադրանքների»,- նշում են նախարարությունից։ -0-