18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)

09.12.2017, 17:00
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին ժամը 18:00 Երևանի Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում:

Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ, հայտնում են կազմակերպիչները:

Հայաստանը դեկտեմբերի 4-ից հյուրընկալել է պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից:

 - рис.1
Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող, և այժմ պայքարելու են գլխավոր դափնիի համար: Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը:

Մոդելները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր: Նշենք, որ «Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթի նախաձեռնողները «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչներն են:

Մեծամասշտաբ ծրագիրն իրականացնում են երկու բրենդային կազմակերպություններ՝«Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» պրոդյուսերական կենտրոնը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի:

 - рис.2

Մրցույթի նպատակն է` բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում:

Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀ երկրների մասշտաբով:

Загружается новость ... "Право"

Գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն 12 փորձառու մասնագետներ, 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 5-ը՝ ԱՊՀ տարածքից: Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր:

Միջոցառմանն աջակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: -0-