ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում, որոնց պատճառով սոցցանցը դուրս է հանում օգտատերերին իրենց էջերից և թույլ չի տալիս կրկին մուտք գործել։
Որոշ օգտատերեր ստանում են հաղորդագրություններ, ըստ որոնց, իրենց բոլոր նամակագրությունները ջնջվել են, քանի որ սփամ են պարունակել։ Մյուսները հետ են ուղարկվում կայքի գլխավոր՝ մուտքի էջը, իսկ այնուհետև չեն կարողանում մուտք գործել իրենց էջը, հաղորդում է
The Independent-ը։
Հանդիպում են նաև այլ դեպքեր, երբ օգտատերը պարզում է, թե իբրև իր էջը հաքերային հարձակման է ենթարկվել, և գաղտնաբառը փոխված է։
Հավանաբար, խափանվել է էջի անվտանգության համակարգը, և Facebook-ն առանց պատճառի թույլ չի տալիս մարդկանց մուտք գործել իրենց էջերը։
Նմանատիպ խնդիրների հետ են բախվել են նաև Facebook-ի հայկական տիրույթի որոշ օգտատերեր: -0-