423.85
4.07
402.21
+13
Եղանակը Երևանում
Հայ

Facebook–ը` խոստովանությունների հարթակ. բլոգեր Լյուսի Քոչարյանը հրապարակում է Հայաստանում բռնության զոհերի հարյուրավոր պատմություններ

19:22
04 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Facebook-ի հայկական տիրույթին արդեն մի քանի օր է` լարված է պահում լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանի նախաձեռնությունը, ով սոցցանցի իր էջում ֆլեշմոբ է սկսել #բռնության_ձայնը հեշթեգով: Ֆլեշմոբի շրջանակում նա սոցցանցի իր էջում անանուն պատմություններ է հրապարակում այն հայերի մասին, ովքեր դարձել են ընտանեական բռնության զոհ:

Իրենց պատմություններով կիսվում են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, ովքեր երիտասարդ կամ հասուն տարիքում բռնության զոհ են դարձել ոչ միայն ընտանիքում, այլ նաև բանակում, աշխատավայրում, անծանոտների, ինչպես նաև բարեկամների, ընկերների, գործընկերների կողմից:

Հրապարակումները լայն հնչեղություն են ստացել Facebook-ի օգտատերերի շրջանում, իսկ մեկնաբանություններում թեժ քննարկումներ են ծավալվում: Բազմաթիվ բլոգերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչները բարձրացնում են բռնության հարցը Հայաստանում և իրենց կարծիքն են հայտնում Քոչարյանի նախաձեռնության վերաբերյալ, ում էջը յուրօրինակ հարթակ է դարձել ցնցող բացահայտնումների համար:

«Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնության նկատմամբ», և ինչպես պետք է գործի ոստիկանությունը


Այդ թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հայտարարելով « Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնության նկատմամբ»: Նա նշել է, որ հատկապես կանանց ու աղջիկների նկատմամբ այս բռնությունների արմատները շատ խորն են, նույնիսկ ավանդութային և մշակութային։ Թորոսյանը գրել է, որ այս բռնությունը սկսվում է դեռ ներարգանդային փուլից, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ «Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան հանդուրժելով, մյուսներին` արգելելով», - կարծում է Թորոսյանը:

Նախարարը համոզված է, այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում։

«Անելիք ունի բռնարարներին արժանի պատժի ենթարկելու հարցում։ Անելիք ունի մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու հարցում։ Անելիք ունի բոլոր երեխաներին՝ պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում», - գրել է նախարարը:

Քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հարց է բարձրացնում. ի՞նչ քայլ է նախաձեռնել ոստիկանությունն այս հրապարակումների առնչությամբ, ինչպես նաև, կարող են, արդյո՞ք, դիտարկվել բռնության մասին անանուն հայտարարությունները, և պարտավոր է, արդյոք, ոստիկանությունը գործ հարուցել:

Загружается новость ... "Право"

«Եթե ոստիկանությունը պարտավոր է, ապա, ինձ թվում է` պետք է կենտրոնացնել ուժերը հետաքննությունների վրա և ուղղել հասարակության ճնշումը կոնկրետ հանցագործներին պատժելու համար: Եթե պարտավոր չէ, ապա անհրաժեշտ է քննարկել մեխանիզմները, որոնք թույլ կտան կանանց հայտնել բռնության մասին և վստահ լինել, որ չարագործը կպատժվի, իսկ նրանք անվտանգության մեջ կլինեն», - գրել է Էլիբեգովան:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում նշել է, որ հայկական ֆլեշմոբը շատ նման է #meetoo և #яНеБоюсьСказать հեշթեգերով անցկացվող միջազգային շարժումներին, երբ ամբողջ աշխարհի բռնության զոհերը կիսվում են իրենց պատմություններով և բարձրացնում են բռնության խնդիրը լուծելու անհրաժեշտությունը: Ըստ Մարտիրոսյանի, հայկական ֆլեշմոբի առանձնահատկությունն այն է, որ այն անանուն է իրականացվում, իսկ վերոնշյալ շարժումների մասնակիցները խոսել են իրենց անունից։

«Հիշու՞մ եք մանկապիղծ Սերոբ Տեր֊Պողոսյանին։ Երբ գործը բացվեց, սկսեցին ասել, որ իրականում գրեթե բոլորն էլ գիտեին, թե ինքը ինչ է և ինչեր է անում։ Բայց լռում էին։ Կարևորը արտաքին պարկեշտությունն ա։ Ու սա մենակ էս ոլորտում չի գործում», - գրել է նա:

Հիշեցնենք, որ #meetoo շարժումը լայն տարածում է գտել աշխարհում` հնարավորություն ընձեռելով մարդկանց պատմել իրենց հետ կատարվածի մասին։ Հեշթեգը գործարկվել է ռեժիսոր Հարվի Վայնշթեյնի հետ սկանդալից հետո, ում բազմաթիվ դերասանուհիներ մեղադրել են բռնաբարության մեջ։ #яНеБоюсьСказать հեշթեգն այդ շարժման ռուսալեզու տարբերակն է։

«Նա հո խոստավանահայր չէ», կամ այլ կարծիք 

Սակայն սոցցանցի որոշ օգտատերեր կասկածի տակ են առել ինչպես Լյուսի Քոչարյանի անձը, այնպես էլ նրա հրապարակումների հավաստիությունը։ «Ի՞նչ սկզբունքով պիտի բոլորն իրեն պատմեին իրենց կյանքի ամենաինտիմ թեմաները, հո խոստովանահա՞յր չի», – հարցադրում է անում PR տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Հրաչուհի Բարսեղյանը։ Նա նաև նշում է, որ այսքան մասին հաղորդում տալուց հետո լրագրողի անվտանգությամբ ոստիկանությունը պիտի զբաղվի։

«Լյուսիի ձեռնարկի մասին մարքեթինգափիառասոցիալհոգեբանախառը վերլուծության տեքստը գրելու հավես չկա, բայց էն, որ տակը տեխնոլոգիա ա աշխատում, կարծում եմ նորմալ մարդկանց մոտ կասկած չի հարուցում»,– ասում է Բարսեղյանը։

Բռնության թեման, մասնավորապես, ընտանիքում, առավել արդիական դարձավ Հայաստանում Խաչատուրյան քուրերի գործից հետո։ Հիշեցնենք, որ աղջիկները մեղադրվում են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու համար։ Այդ պատմությունը մեծ աղմուկ առաջացրեց և կիսեց հասարակական կարծիքը։ Մի մասը պահանջում է քրեական պատասխանատվությունից ազատել աղջիկներին, մյուս մասը պնդում է, որ հայկական ընտանիքում այդպիսի բան լինել չէր կարող և աղջիկներին է մեղավոր համարում։

Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում

2018 թվականի հունիսի 30–ից Հայաստանում գործի են անցել ընտանիքներում ուժի կիրառման կանխարգելման ոստիկանության հատուկ ստորաբաժանումները «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի լրացումներին և փոփոխություններին համապատասխան։

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները մեկ տարվա ընթացքում կանխել են ընտանեկան բռնության 1090 դեպք, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը։

«Հատուկ ստորաբաժանումների մեկամյա աշխատանքի ընթացքում կանխվել է ընտանիքներում ուժի կիրառման շուրջ 1090 դեպք` միաժամանակ բռնության 100 դեպք կատարվել է կանանց կողմից։ Դատական վարույթ է ուղղվել մոտ 200 գործ»,– ասաց Դուրյանը։

Նրա խոսքով, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի լրացումները հնարավորություն են ընձեռել ավելի արդյունավետ վերհանել ընտանեկան բռնության դեպքերը և օպերատիվ արձագանքել ստացվող ահազանգերին, ժամանակին դրանք կանխել։

Հաջորդ տարվանից Հայաստանի բոլոր մարզերում կհայտնվեն ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ, հունիսի 6–ին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, այս պահին երկրում գործում է այդպիսի 6 կենտրոն` երեքը` Երևանում, և երեքը` Լոռու, Սյունիքի ու Շիրակի մարզերում։ Իսկ հունիսի 7–ին «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ–ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև գործակցության հուշագրի ստորագրումից հետո մինչև տարեվերջ կբացվի ևս վեց այդպիսի կենտրոն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով