Եվրամիությունը հրաժարվում է միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքից

11.10.2018, 17:47
Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի կոմիտեն քվեարկել է 2021 թվականից Եվրամիությունում միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքն արգելելու օգտին:
Եվրամիությունը հրաժարվում է միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքից
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի կոմիտեն քվեարկել է 2021 թվականից Եվրամիությունում միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքն արգելելու օգտին, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Եվրախորհրդարանին:

Արգելքը վերաբերում է այն ապրանքներին, «որոնց բաժին է ընկնում ծովաղբի 70 տոկոսը»,- հստակեցվում է հաղորդման մեջ, որտեղ հիշատակվում են նաև պլաստիկ ափսեները և սեղանի պարագաները, որոնք առաջարկվում է արգելել 2021 թվականից:

Այլընտրանքային տարբերակների բացակայությամբ ապրանքատեսակների օգտագործումը ԵՄ-ում առաջարկվում է արգելել մինչև 2025 թվականը: Սրանց թվին են պատկանում, օրինակ, բուրգերների միանգամյա արկղերը և սննդի, աղանդերի ու պաղպաղակի կոնտեյներները:

Առաջարկություններով զեկույցը Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի քննարկմանը կդրվի հոկտեմբերի 22-25-ին, հաղորդվում է հաղորդման մեջ: -0-