Ես ոչինչ չունեմ թաքցնելու․ Սերժ Սարգսյանը ժամանել է ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

16.04.2020, 14:56
Ես ոչինչ չունեմ թաքցնելու․ Սերժ Սարգսյանը ժամանել է ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին


Ես ոչինչ չունեմ թաքցնելու․ Սերժ Սարգսյանը ժամանել է ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է հինգշաբթի անցկացվող ԱԺ նիստին՝ մասնակցելու ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հնձնաժողովին։

Նախկին նախագահը լրագրողնրեի հետ զրույցում հայտնել է, որ ինքն անձամբ է շահագրգռված լսումներին անհապաղ մասնակցություն ունենալու՝ խորհրդարանականների բոլոր հարցերին պատասխան տալու և բազում դիտարկումների թեման փակելու համար։

«Ես ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Դրանից ելնելով դիմել են հանձնաժողովին՝ իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար է համարել նիստն անցկացնել ապրիլի 16-ին, բայց հետո արտակարգ դրությոնը երկարաձգվեց»,- նշել է Սարգսյանը։

Սարգսյանն այդ թվում լրագրողներին խոստացել է արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում, և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված պատասխանել բոլոր հարցերին՝ նշելով, որ իր գրասենյակը հանդես կգա հայտարարությամբ։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Ապրիլի 16–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1159 դեպք, առողջացել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք մահացել է։

 Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտայի նմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-