Digital Women. դասականից մինչև էլեգանտ շարմ. Խոսնակ կանանց զգեստները WCIT-2019-ում (ՖՈՏՈ)
09.10.2019,
15:50
Կանանց նորաձևություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կանանց նորաձևություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Սա այսօր Հայաստանում առաջին անգամ անցկացվող WCIT ՏՏ համաշխարհային կոնգրեսի ևս մեկ թրենդ է: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է առանձնացնել խոսնակ կանանց հագուստը, որը, հնարավոր է, իրենց գեղեցկությունն ու գրավչությունը կբերեն այս աշուն-ձմեռ ժամանակահատվածում:
Ամերիկահայ աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը տպավորել է 2500 երկրներից ժամանած մասնակիցներին պահպանողական և խիստ ոճով` ընտրելով ճերմակ կոստյում սպիտակ տոպով:
Քիմն իր կոստյումը լրացրել է խոշոր ոսկյա վզնոցով և մի քանի մատանիներով: Կերպարի գլխավոր մասը վառ դիմահարդարումն էր:

SkyDeck-ի գործադիր տնօրեն Քերոլայն Վինեթը շեշտադրել է նարնջագույնը` համադրելով այն սև պիջակով և դասական սև տաբատով: Հաջող ընտրված զարդերը կերպարն ավելի մեղմել են:

Բաց երանգներ է նախընտրել նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն: Նա ընտրել է ժանյակավոր կաթնագույն վերնաշապիկ, և այն համադրել է ծաղկային պրինտով վառ շարֆով:

Կոնգրեսի մեկ այլ խոսնակ, Pixar-ի փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը դուրս է եկել գործնական ընդունված ոճի սահմաններից և ելույթի համար ընտրել մուգ կապույտ տունիկա զգեստը: Խոշոր ականջօղերը և ապարանջանները նրա կերպարը և խիստ, և կանացի են դարձրել: -0-