ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը վթարի է ենթարկել: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Ֆրանսիայի Արբոնի գյուղում։ Կասելն իր վարած սկուտերով բախվել է մեկ այլ մեքենայի և ընկել տրանսպորտային միջոցից։
Загружается новость ... "Лево"
«PolyClinique d'Aguilera» մասնավոր հիվանդանոցից հայտնել են, որ դերասանը պատահարից հետո հոսպիտալացվել է։
Վերջինս դեմքի թեթև վնասվածքներ է ստացել։
Պատահարից հետո 53-ամյա դերասանն իր Instagram-յան էջում տեղեկացրել է, որ ամեն ինչ լավ է:
«Ես ողջ եմ, շնորհակալություն»,- նշել է նա։
Ավելի ուշ Կասելը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է նրա գլխի վիրակապը։-0-

