Արուս Տիգրանյանն ամուսնացել է. կադրեր հարսանիքից (ՎԻԴԵՈ)

19.09.2020, 23:40
Արուս Տիգրանյանն ամուսնացել է. կադրեր հարսանիքից. ՎԻԴԵՈ
Արուս Տիգրանյանն ամուսնացել է. կադրեր հարսանիքից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր բոլորի կողմից սիրված և ճանաչված լրագրողի՝ Արուս Տիգրանյանի հարսանիքն է:

Արուսը ուրախ լուրով կիսվել է իր Instagram-ի story բաժնում, որտեղ նա հարսանեկան զգեստով է:

Արուսի հարսանիքից իրենց story-ներում կիսվել են Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, ովքեր իրենց կատարումներով հանդես են եկել Արուսի հարսանիքին:

Արուսի ու նրա ընտրյալի նշանադրության մասին հայտնի է դարձել հունվարին։ Արուսի ընտրյալը՝ Հարութ Աբրահամյանը, Facebook-յան էջում կիսվել էր ռոմանտիկ լուսանկարով ու անգլերենով մակագրել այն. «Ընդմիշտ միասին»։ Արուսիկի ընտրյալը նրան մատանի է նվիրել նավի վրա՝ Իտալիայում։ -0-