ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնաթողության հարցը չի քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպման ժամանակ: Այս մասին հանդիպումից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը :
Загружается новость ... "Лево"
«Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների, քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, որպես պետական այրեր ինչպես ենք պատկերացնում, ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով այս կամ այն ոլորտի զարգացումը»,- պատասխանեց նա այն հարցին, թե խմբակցությունը գո՞հ է նախարարի աշխատանքից:
Վերջերս բնակչության տարբեր խմբեր պահանջներ են հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ: Մասնավորապես, նման սպառնալիքներ էին հնչեցրել
բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները, իսկ երկուշաբթի նախարարության շենքի մոտ
տեղի է ունեցել «Արայիկ, հեռացիր» կարգախոսով ակցիան, որը շարունակվել էավտոերթով: Նախարարին քննադատել են նաև ընդդիմադիր պատգամավորները:-0-