«Ադեկվադ»-ի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով (ՖՈՏՈ)

27.07.2020, 23:23
«Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով. ՖՈՏՈ
«Ադեկվադ»-ի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Ադեկվադ» ընդդիմադիր քաղաքական կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար՝ նրա և Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

Դանիելյանը առաջիններից էր, ով դա հայտնեց իր Facebook-յան էջում:

« Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջացրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարցակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ», - գրել է նա Facebook-յան իր էջում: 

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույնպես մեկնաբանել է այս իրավիճակը ՝ հայտարարելով, որ Քննչական մարմինը իրեն և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են։ Այդուհանդերձ փաստաբանը զերծ է նացել մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց:

Загружается новость ... "Лево"
«Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է.Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել»,- գրել է Աթանեսյանը Facebook-յան իր էջում։ 

Փաստաբանն ընդգծել է, որ եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմի Ազգային ժողովին Ա.Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի «ոչ թավշյա» քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության։

«Նախաքննության ավարտից հետո խոստանում եմ հանրային դարձնել նաև դեպքի բավականին ուշագրավ տեսանյութը»,- եզրափակել է Աթանեսյանը։ 

Հատուկ քննչական ծառայության հայտարարությունը

ՀՔԾ-ի մամուլի ծառայությունը հաստատեց Դանիելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Խուլիգանություն» հոդվածով առաջադրված մեղադրանքի մասին տեղեկատվությունը: Հաղորդվում է, որ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագորությունը: ԻՆչպես նաև Հատուկ քննչական ծառայությունում նշեցին, որ այս գործով մեղադրյալ է միայն Դանիելյանը։

Ո՞վ է ու՞մ հարվածել

Ապրիլի 29-ին Երևանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»  ընդդիմադիր քաղաքական կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև: 

Ամեն կողմը ներկայացրել է իրադարձությունների իր սեփական տարբերակը։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ զբոսնելիս հանդիպել է Արթուր Դանիելյանին երկու «ադեկվատների» հետ։

«Նա սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որի հետևանքով, ամենայն հավանականությամբ, իր քիթն է վնասվել, իմն էլ՝ քիմքիս մասը»,- նշել է նա:

Ըստ «Ադեկվադի» համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի, Դանիելյանը պատահաբար փողոցում հանդիպել է Սիմոնյանին:

«Սիմոնյանը մենակ չէր... Ալեն Սիմոնյանը բարևել է, Արթուրը պատասխանել է, ինչից հետո Սիմոնյանը հարվածել է Արթուրին: Արթուրը եղել է մենակ. նրա հետագա գործողությունները եղել են՝ ելնելով ինքնապաշտպանությունից», - ասել է նա:

Ավելի ուշ Դանիելյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվելու մասին։