Ծեծկռտուք է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

29.04.2020, 20:40
Ծեծկռտուք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Ծեծկռտուք է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»  ընդդիմադիր քաղաքական կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Նրանք երեքն էին…

Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրել է ծեծկռտուքի մանրամասները:

«Դանիելյան Արթուրն էր երկու ադեկվատների հետ: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որի հետևանքով, ամենայն հավանականությամբ, իր քիթն է վնասվել, իմն էլ՝ քիմքիս մասը»,- նշել է նա:

Սիմոնյանը հայտնել է, որ Դանիելյանի հետ եղող 2 անձինք փորձել են կանգնեցնել միջադեպը: Նա նշել է, որ հիմա իրեն նորմալ է զգում և արդեն դիմել է ոստիկանություն:

Իրավիճակը՝ հիվանդանոցի մոտ

Ավելի ուշ «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է, որ Դանիելյանը գտնվում է Առաջին համալսարանական հիվանդանոցում, որի մուտքը արգելափակված է ոստիկանության կողմից:

 «Ինչպես գիտեք այսօր միջադեպ է եղել Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև: Մենք մտավախություն ունենք, որ ուզում են ծածկադմփոց անելով Արթուրին մեկուսացնել և հիմա ձերբակալության որոշումը կայացնում են, դրա համար շատ կարևոր է, որ հիմա ստեղ ավելի շատ աջակիցներ և լրագրողներ լինեն, որպեսզի ոստիկանական բեսպրեդել չլինի»,- նշել է նա:

Նրա տեղեկություններով, Դանիելյանը պատահաբար է հանդիպել Սիմոնյանին փողոցում:

«Սիմոնյանը մենակ չէր... Ալեն Սիմոնյանը բարևել է, Արթուրը պատասխանել է, ինչից հետո Սիմոնյանը հարվածել է Արթուրին: Արթուրը եղել է մենակ. նրա հետագա գործողությունները եղել են՝ ելնելով ինքնապաշտպանությունից»,- ասել է Տեր-Նակալյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հետևում է դեպքի զարգացումներին: -0-