Երևանում իրականացվել է ծառերի բուժում նորագույն, շարժական տեխնիկայով (ՎԻԴԵՈ)

20.05.2020, 14:29
Երևանում իրականացվել է ծառերի բուժում նորագույն, շարժական տեխնիկայով. ՎԻԴԵՈ
Երևանում իրականացվել է ծառերի բուժում նորագույն, շարժական տեխնիկայով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում ծառերը բուժել են նորագույն շարժական տեխնիկայով։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։ 

Загружается новость ... "Лево"
Վաղ առավոտյան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Սայաթ-Նովա պողոտայում կատարել է թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ: Դրանք իրականացվել են նորագույն, շարժական տեխնիկայով, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը: 

«Երևանի քաղաքապետարանը երբևէ նման տեխնիկա չի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-