ԵՐԵՎԱՆ, 19 փետրվար. /Նովոստի–Արմենիա/. Ցուրտ եղանակին անհրաժեշտ են խոնավացնող միջոցներ մաշկի խնամքի համար։ Խուսափեք մաշկը չորացնող կոսմետիկ միջոցներից, գրում է medikforum.ru–ն` հղում անելով The Health Site–ին։
Եվ այսպես, ինչից է պետք խուսափել ձմռանը։
Սպիրտային հիմքով տոնիկներ. դրանք հեռացնում են մաշկի խոնավությունը` չորացնելով այն։ Ժամանակի ընթացքում օգտագործելով նման միջոցներ` դուք կարող եք թուլացնել մաշկի բնական պաշտպանիչ շերտը, այն կդառնա ավելի խոցելի շրջակա միջավայրի գործոնների, օրինակ` արևի ճառագայթների դեպքում։
Загружается новость ... "Лево"
Կավե դիմակներ. ամռանը հրաշքներ գործող դեմքի դիմակները կարող են ձմռանը դառնալ մաշկի թշնամին։ Եթե տաք եղանակին օգտագործել եք կավե դիմակներ, ապա փորձեք ձմռանը հրաժարվել դրանցից, չէ՞ որ դրանք չորացնում են մաշկը։
Սովորական օճառ. դեմքի խնամքի համար օգտագործում եք սովորական օճա՞ռ։ Միայն ոչ ձմռանը։ Մաշկաբանների կարծիքով, սովորական օճառն ունի բարձր pH մակարդակ, ինչի հետևանքով դեմքը չորանում է։ Դրա փոխարեն օգտագործեք փափուկ մաքրող միջոցներ կամ յուղեր։
Շերտազատող (պիլինգ) միջոցներ. կարելի է մաշկը պիլինգ անել անգամ ձմռանը, բայց ոչ հաճախ։ Չափից շատ պիլինգը կարող է քայքայել մաշկի պաշտպանիչ շերտը։
Բուրավետիչներ և եթերային յուղեր. խուսափեք ձմռանը ուժեղ բույրերով
մաքրող միջոցներից, խոնավացնող քսուքներից, շիճուկներից և ցանկացած այլ կոսմետիկ միջոցներից։
Չոր մաշկը հաստատ կարձագանքի դրանց։ Երբ օդի ջերմաստիճանը նվազում է, սովորական բուրավետ
նյութերն ու եթերային յուղերը բացասաբար են ազդում մաշկի վրա։–0–