Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ

20.10.2019, 20:27
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կալիֆոռնիացի գիտնականները հայտնաբերել են, որ 40-60 տարեկանից հետո քնի որակի վատացումը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների առաջացման մասին: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Medicalxpress-ին:

Загружается новость ... "Лево"

Գիտնականները նշում են, որ վատ քունը կարող է դառնալ ուղեղի մեջ բետա-ամիլոիդային սպիտակուցների կուտակման պատճառ, ինչն իր հերթին նախորդում է Ալցհեյմերի հիվանդությանը:

Սակայն փորձագետները հավելել են, որ այս սպիտակուցի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ հաճախ նկատվում են դեմենցիայի ախտանիշներ:

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ պետք է աշխատել քնի պայմանների բարելավման ուղղությամբ վտանգավոր հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։

Նրանք նաև կոչ են արել ժամանակին անցնել ախտորոշում և բուժել ապնոեն:-0-