Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան

05.12.2024, 15:50
Գեղարքունիքում 36–ամյա կինը լույս աշխարհ է բերել 9–րդ երեխային
Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան:

Ինչպես հայտնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը, Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36- ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան՝ 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։ 

Փոքրիկ Անգելինան ծնողների 9-րդ երեխան է։

Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և 4 աղջիկ։ Նրանց ավագը՝ 18 -ամյա որդին է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։