ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 մլրդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

28.04.2020, 17:39
ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 մլրդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ
ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 մլրդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը: 28.04.2020թ.դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով արդեն իրականացվել են 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով վճարներ (Բանկի միջոցով վճարման ենթակա նպաստների 70%-ը) աջակցության կարիք ունեցող 40 հազար քաղաքացիների: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Համաձայն Կառավարության թիվ 4, 6, 7, 8 և 9-րդ ծրագրերի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կվճարվի հրատապ միանվագ նպաստներ ընդհանուր 50 հազար քաղաքացիներին 3 միլիարդ ՀՀ դրամի չափով: Համաձայն ծրագրերի պայմանների՝ հրատապ միանվագ նպաստները կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերի միջոցով, այնպես էլ անկանխիկ` նպաստը անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել քարտի տվյալները online.ssa.am կայքում: 

Կորոնավիրուսի պայմաններում Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ ֆիզիկական շփման նվազեցման նպատակով: 

Հրատապ նպաստներ տրամադրող մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-