Տիմատին Երևանում սրճարան է բացում

09.09.2022, 13:50
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Stars Coffee սրճարանների նոր ցանցը, որը Ռուսաստանում փոխարինել է Starbucks–ին, նախատեսում է սրճարաններ բացել արտերկրում, հինգշաբթի լրագրողներին է տեղեկացրել ցանցի համասեփականատեր Տիմուր Յունուսովը` Տիմատին։

Ինչպես նշել է ցանցի մյուս համասեփականատեր Անտոն Պինսկին, նախատեսվում է, որ ցանցի առաջին արտերկրյա սրճարանը կբացվի Հայաստանում։

«Մենք նախատեսում ենք ակտիվորեն զարգանալ արտերկրում, քանի որ պահանջարկը հսկայական է։ Ամբողջովին տարբեր անկյուններից` և′ Ասիայից, և′ Մերձավոր Արևելքից, նույնիսկ եվրոպական երկրներից են ստացվել հայտեր», – ասել է Յունուսովը Սանկտ Պետերբուրգում Stars Coffee սրճարանների բացմանը նվիրված ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Պինսկիի խոսքով, առաջին արտերկրյա սրճարանը, երևի, կբացվի Հայաստանում։

«Նրանք հերթ էին կանգնել մինչ մենք ինչ–որ բան բացել էինք», – ավելացրել է նա։

Ռեփեր Տիմուր Յունուսովը (Տիմատի), գործարար Անտոն Պինսկին և «Սինդիկա» ընկերությունն ավելի վաղ ձեռք էին բերել Starbucks ամերիկյան սրճարանների ցանցի ակտիվները։

Մարտի 8–ին Starbucks–ը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը, այդ թվում` արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի տարածքում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Մայիսի 23–ին ընկերությունը հայտարարեց, որ հեռանում է ռուսական շուկայից։–0–