The Guardian–ը անդրադարձել է Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
25.01.2023,
14:53
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին։
«Կարեն Խաչանովը շարունակեց իր կարիերայի վերածնունդը՝ երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն նրա ուղերձը նույնքան ուշադրության արժանացավ, որքան նրա ելույթը»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Խաչանովը տեսախցիկի վրա գրել է «Ուժեղ մնա, Արցախ», ապա կրկին գրություն է արել՝ ի պաշտպանություն Արցախի։
«Ես հայկական արմատներ ունեմ հայրիկիս, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից։ Կիսով չափ հայ եմ։ Չեմ ուզում խորանալ, ուղղակի ուզում էի աջակցել իմ ժողովրդին»,- ասել է Խաչանովը։
Հրատարակությունը գրում է, որ նրա հայրը Երևանից է։–0–