Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
13.10.2021,
15:55
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ: Ամենաօպտիմալ ձևերն են ճիշտ սնունդը, կոփումը և սթրեսներից խուսափելը, գրում է medikforum-ը:
Սնունդ
Աշնանն օրգանիզմն ավելի շատ սնունդ է պահանջում: Պետք չէ խիստ դիետաներ պահել, այլ պարզապես չմոռանալ բնական հակաբիոտիկների` սոխի, սխտորի մասին: Աշնանային սննդակարգում անպայման պետք է տեղ գտնեն նաև լոլիկը, լոլիկի հյութը, բազուկը, կաղամբը, քաղցր պղպեղը, ձմերուկը, մասուրը: Քաղցրը նույնպես պետք չէ բացառել, քանի որ այն բարձրացնում է աշխատունակությունը: Բայց նախընտրությունը տվեք շոկոլադին: Օգտակար է նաև ջեռոցում թխված խնձորը:
Կոփում
Կոփվելը մեծ դեր է խաղում ամուր առողջության ձևավորման գործում: Պետք է ավելի վաղ արթնանալ, նախաճաշից և մարզանքից հետո անցնել ցնցուղի:
Պաղ ցնցուղը պետք է սկսել ոչ թե երկուշաբթիից, այլ արդեն այսօր: Պարզապես մեկ-երկու աստիճանով պաղեցրեք ջուրը, այնուհետև վերադարձրեք սովորականի: Սա կօգնի ամրացնել իմունիտետը:
Ֆիզիկական ակտիվություն
Աշնանը ֆիզիկական ակտիվությունը սթրեսից խուսափելու լավագույն միջոցներից է: Մարզասրահի փոխարեն կարող եք մարզվել տանը:
Կարելի է նաև վերելակի փոխարեն բարձրանալ սանդուղքներով, տրանսպորտի փոխարեն մինչև պահանջված կետն անցնել ոտքով: Քայլելը շատ է նպաստում առողջացմանը:
Իսկ ամենալավ տարբերակը լողավազան այցելելն է: Այն օգնում է բարելավել ողնաշարի, հոդերի վիճակը և բարձրացնում է տրամադրությունը:-0-