Սիրո արվեստ. Հայաստանում կկազմակերպվեն ամուսնական դասընթացներ. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կանցկացվեն ամուսնական դասընթացներ` ամուսնական հարաբերություններն ամրապնդելու համար։
Դասընթացների Facebook–յան պաշտոնական էջում նշվում է, որ յոթ հանդիպումը կօգնի ամուսիններին ամրապնդել հարաբերությունները։ ՀՀ–ում դասընթացների ներկայացուցիչ, հոգեբան, 4 երեխաների մայր Էլլա Բարթելսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ բոլոր հանդիպումներն անցկացվում են ռոմանտիկ միջավայրում, որպեսզի զույգն այդ մթնոլորտում քննարկում անցկացնի։ Հանդիպումներից յուրաքանչյուրը վերաբերում է փոխհարաբերությունների տարբեր ասպեկտներին։
Նման նախագիծ առաջին անգամ իրականացվել է Լոնդոնում, իսկ հիմա արդեն գործում է ԱՄՆ–ում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մալայզիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։ Հայկական ծրագիրը, ինչպես նշեց Բարթելսյանը, հիմնված է լոնդոնյան հայեցակարգի վրա։
Նրա խոսքով, կանայք մեծ ցանկություն ունեն այցելել դասընթացներին և անգամ հետաքրքրվում են` արդյոք կարող են միայնակ մասնակցել, քանի որ կասկածում են, որ իրենց ամուսինները կմասնակցեն։ Սակայն դասընթացի ֆորմատը զույգով մասնակցելն է։
«Հիմա մենք ունենք ծանոթացում–հանդիպում` շնորհանդեսի նման։ Այն զույգերը, որոնք հետաքրքրված են, պետք է գան ու ծանոթանան ֆորմատին։ Այս պահին 26 հոգի գալու են առաջին օրը։ Բուն դասընթացը սկսվելու է ավելի ուշ, և դեռ ժամանակ կա` գրանցման համար», – նշեց Բարթելսյանը։
Նրա խոսքով, նախատեսվում է փորձարկել նախաամուսնական դասընթաց` նախատեսված այն զույգերի համար, որոնք պատրաստվում են ամուսնանալ։–0–