Սիրելի կարտոֆիլը կօգնի նիհարել. պարզապես պետք է հետևել մի շարք խորհուրդների

12.07.2020, 20:06
Սիրելի կարտոֆիլը կօգնի նիհարել. պարզապես պետք է հետևել մի շարք խորհուրդների
Սիրելի կարտոֆիլը կօգնի նիհարել. պարզապես պետք է հետևել մի շարք խորհուրդների
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ավելորդ քաշի դեմ պայքարողները պետք է հրաժարվեն տապակած կարտոֆիլից։

Загружается новость ... "Лево"

Պարզվում է, որ կարտոֆիլն այդքան էլ սովորական և անօգտակար «օսլա» չէ, ինչպես մտածում են շատերը։ Այն հարուստ է В1, В2, В6 և С վիտամիններով, գրում է med2.ru–ն`հղումանելով changeua–ին։

Կարտոֆիլի դրական կողմերից է նաև այն, որ այս մթերքն արագ հագեցնում է քաղցը։ Այս գործոնը չափազանց կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։ Կարտոֆիլից պատրաստվող ճաշատեսակները նաև կօգնեն կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ։

Սիրելի կարտոֆիլը կօգնի նաև նիհարելու հարցում։ Պետք է պարզապես բացառել տապակած կարտոֆիլը։ Շաքարի մակարդակի կարգավորման շնորհիվ մարդը զգում է, որ այլևս քաղցած չէ ու չի ցանկանում ուտել քաղցր կամ վնասակար սնունդ։ Սակայն շատ կարևոր է կարտոֆիլից պատրաստել ոչ կալորիական ճաշատեսակներ, իսկ տապակած կարտոֆիլի մասին պետք է ընդհանրապես մոռանալ։ Ավելի օգտակար է ուտել եփած կարտոֆիլ`կանաչեղենով ու բանջարեղենով։–0–