Նիկոլ Փաշինյանը նշել է աշխատանքային երջանկության գաղտնիքը (ՖՈՏՈ)

14.01.2020, 16:11
Նիկոլ Փաշինյանը նշել է աշխատանքային երջանկություն գաղտնիքը. ՖՈՏՈ
Նիկոլ Փաշինյանը նշել է աշխատանքային երջանկության գաղտնիքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Instagram-յան էջում նկար է տեղադրել իր աշխատավայրից և գրառում կատարել` նշելով, թե որն է իր համար աշխատանքային երջանկությունը:

«Աշխատանքային երջանկություն է, երբ կարդացել ես բոլոր տեղեկանքները, մակագրել բոլոր գրությունները, պատասխանել բոլոր նամակներին, տվել բոլոր հանձնարարականները և ունես որոշ ժամանակ անցյալի, ներկայի և ապագայի մասին խորհելու համար:)»,- գրել է նա նկարի մեկնաբանության մեջ:-0-