Մոսկվայում ակցիաներ են կազմակերպվել` ի աջակցություն հորը սպանած Խաչատրյան քույրերի
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան Մոսկվայում անցկացվել են ակցիաներ` ի աջակցություն Խաչատրյան քույրերի։
Նշենք, որ երիտասարդ քույրերը մեղադրվում են հորը` Միխայիլ Խաչատրյանին սպանելու մեջ։ Հետմահու կատարված փորձաքննությունն ապացուցել է, որ հայրը ծաղրի է ենթարկել դուստրերին։ Խաչատրյան քույրերին մեղսագրվում է կանխամտածված սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, գրում է mk.ru–ն։
Ակցիայի ընթացքում ակտիվիստներից յուրաքանչյուրը կանգնում էր 5–ական րոպե` իր պաստառով ու պատասխանում լրագրողների հարցերին ու բացատրում, թե ինչու է մասնակցում ակցիային, ինչից հետո նրան փոխարինում էր մեկ այլ ակտիվիստ։
Ակցիային պետք է մասնակցեր մոտ 200 մարդ, սակայն իրականում հավաքվել է շուրջ 50։
Հունիսի 14–ին Խաչատրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել հորը կանխամտածված սպանելու համար։ Նրանց առաջադրվել է մեղադրանք ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է 8–20 տարվա ազատազրկում։ Միաժամանակ քննությունը հաշվի է առել, որ քույրերի կողմից սպանված հայրը երկար տարիներ նրանց ենթարկել է ֆիզիկական և սեքսուալ բռնության։–0–