Մազերի վաղ ճերմակումը կապված է քնի պակասի հետ

19.11.2019, 12:49
Գիտնականները պարզել են, որ մազերի վաղ ճերմակումը կապված է քնի պակասի հետ։
Մազերի վաղ ճերմակումը կապված է քնի պակասի հետ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես է փոխկապակցված մազերի վաղ ճերմակուկը և քունը: Պարզվում է, որ այն կանանց և տղամարդկանց մազերը, ովքեր շատ ժամանակ հատկացնում են գործին և քիչ են քնում, ավելի վաղ են ճերմակում, գրում է medikforum.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Այն դեպքերում, երբ մարդն ապրում է լարված կյանքվ և քնում է օրական 6 ժամից պակաս, նրա մազերը կարող են շուտ ճերմակել: Ճերմակ մազերը կարող են հայտնվել անգամ 20 տարեկանում, և գիտնականնները պարզել են, որ դրա համար պարտադիր չէ գենետիկ հակում ունենալ:

Ըստ գիտնականների, քնի պակասը նպաստում է կենտրոնական նյարդային համակարգի խանգարմանը, ինչն ազդում է մազերի վրա` դրանք գունազրկվում են և ճերմակում:

Սպիտակ մազերը քնի պակասի հետ կապող վարկածը հաստատում են նաև գիտափորձի արդյունքները, որին մասնակցել են 20-ից 50 տարեկան տարբեր մասնագիտության տեր մարդիկ:

«Մազերի վաղ ճերմակում է նկատվում այն կանանց և տղամարդկանց մոտ, ովքեր շատ ժամանակ հատկացնում գործին և օրական քնում են 6 ժամից պակաս: Նրանք առանձնանում են նաև գրգռականությամբ, հեշտ են ենթարկվում սթրեսի», - հայտնում են գիտնականները: -0-