+11
Եղանակը Երևանում
Հայ

Զգուշացեք` մանդարին. մասնագետները նշել են, թե ում է այն հակացուցված

21:47
05 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մանդարինը ձմռան սիրված մրգերից է, բայց ոչ բոլորին է կարելի այն ուտել, գրում է ASN պորտալը:

Նախևառաջ, մասնագետները խորհուրդ չեն տալիս մանդարին ուտել ցիտրուսային մրգերից ալերգիա ունեցողներին, քանի որ նույնիսկ փոքրիկ կտորը կարող է ցան առաջացնել մարմնի վրա:

Մանդարինները, բացի վիտամիններից, պարունակում են թթուներ, որոնք գրգռում են ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, այդ իսկ պատճառով ստամոքսի և 12-մատնյա աղու խոց ունեցող մարդկանց չի կարելի ուտել այս միրգը: Այնուամենայնիվ, եթե ցանկությունը մեծ է, կարելի է ուտել մեկ-երկու բլթակ, բայց ոչ սրացումների ժամանակ:

Загружается новость ... "Лево"

Մանդարինը պետք է սահմանափակեն նաև երիկամների հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ այդ միրգը պարունակում է թթու, որը հանգեցնում է երիկամներից քարաթափման:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս մանդարին չտալ մինչև մեկ տարեկան երեխաներին: Մեկ տարեկանից հետո կարելի է տալ մեկ բլթակ` աստիճանաբար ավելացնելով չափաբաժինը մինչև մեկ ամբողջական մանդարին: Սակայն կարմիր ցանի տեսքով բացասական ռեակցիայի դեպքում պետք է բացառել մինչև 2-3 տարեկանը:

«Նույնիսկ եթե չունեք այս բոլոր հակացուցումները, ապա դա չի նշանակում, որ կարելի է մեծ քանակության մանդարին ուտել, ցանկացած դեպքում չափի զգացումը լավ է»,- զգուշացնում են բժիշկները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ