412.75
5.12
388.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է Վանո Սիրադեղյանը

23:08
16 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է հայտնի քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։

Այս մասին հայտնում է «Չորրորդ իշխանություն» պարբերականը։

«Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին», – նշվում է հոդվածում։

Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երևանի քաղաքապետ։ 

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չէր։ ՀՀՇ վարչության անդամ։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը ավելի քան 20 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նա որպես մեղադրյալ ներգրավվել էր դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 1999 թվականի մայիսի 3-ին Սիրադեղյանը ձերբակալվել է, իսկ 2000 թվականին հեռացել էր Հայաստանից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում