Կապրի, բայց... հայտնի են նոր տեղեկություններ Նավալնու առողջական վիճակի մասին

24.08.2020, 14:58
Կապրի, բայց... հայտնի են նոր տեղեկություններ Նավալնու առողջական վիճակի մասին
Կապրի, բայց... հայտնի են նոր տեղեկություններ Նավալնու առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Cinema fоr Peace կազմակերպության հիմնադիր Յակա Բիզիլը, որը կազմակերպել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տեղափոխումը Օմսկից Գերմանիա, Bild հրատարակությանը տված հարցազրույցում ներկայացրել է կանխատեսում Նավալնու առողջական վիճակի մասին, հաղորդում է lenta.ru–ն։

Բիզիլի խոսքով, Նավալնին կապրի։ Սակայն մի քանի ամսվա ընթացքում նա լինելու է անգործունակ։ Բիզիլն ընդգծել է, որ բժիշկ չէ, և անհրաժեշտ է սպասել գերմանացի բժիշկների գնահատականին ամբողջական իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար։

Հրատարակությունը նշում է, որ ռուս ընդդիմադիր գործչին թունավորել են։ Սակայն ավելի վաղ ՌԴ ԱՆ–ից հայտարարել էին, որ անալիզների արդյունքում հերքվել է վտանգավոր նյութերով հնարավոր թունավորման վարկածը։ Վնասակար նյութեր չեն հայտնաբերվել, գտնվել են միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր։

Նավալնին իրեն վատ էր զգացել օգոստոսի 20–ին Տոմսկից Մոսկվա ուղևորվող օդանավում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին հոսպիտալացվել էր։ Նախնական ախտորոշմամբ, պարզվել է, որ նա «թունավորվել է անհատ հոգեդիսլեպտիկով»։

Նավալնու մամուլի քարտուղարը նշել է, որ թռիչքի օրը նա ոչինչ չի կերել և խմել է միայն թեյ Տոմսկի օդանավակայանի սրճարանում։

Օգոստոսի 22–ին Նավալնուն տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։–0–