Ինչու՞ ենք մենք մոռանում մեր երազները

28.09.2019, 19:49
Գիտնականները բացատրել են, թե ինչու՞ ենք մենք մոռանում մեր երազները:
Ինչու՞ ենք մենք մոռանում մեր երազները

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շատերիս ծանոթ է հետևյալ իրավիճակը. տեսնում ենք գունեղ և հետաքրքիր երազ, որը լի է հաճելի իրադարձություններով կամ զգացմունքներով, սակայն երբ արթնանում ենք, շատ շուտ մեռանում ենք այդ երազը։

Գիտնականները բացատրել են, թե ինչի հետ է դա կապված։ 

Ճապոնացի և ամերիկացի գիտնականները փորձարկումներ են անցկացրել կրծողների վրա և պարզել են, որ կա բջիջների որոշակի խումբ, որը խոչընդոտում է երազների պահպանմանը, գրում է www.medikforum.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Այսպես, մկների մի խմբին արագ քնի փուլում (հենց այդ փուլում ենք մենք երազներ տեսնում) ակտիվացրել են բջիջները, որոնք արտադրում են մելանին կոնցենտրացնող հորմոն (МСН)։ Դրանից հետո պարզվել է, որ կրծողների մոտ հիշողությունը վատացել է, և նրանք սկսել են ավելի հաճախ մոռանալ այն, ինչ սովորել են ավելի վաղ։

Միաժամանակ այն կենդանիները, որոնց մոտ МСН բջիջներն ակտիվ չեն եղել, գրանցել են հիշողության թեստերի դրական արդյունքներ։

Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով, մարդը գունեղ երազներ է տեսնում հենց արագ քնի փուլում։ Այդ ժամանակ МСН բջիջներն առավելագույնս ակտիվ են, ինչը հանգեցնում է նրան, որ ուղեղը չի պահպանում մեր երազները, այդ պատճառով մենք դրանք արագ մոռանում ենք։–0–