Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
06.09.2020,
19:15
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին: Գոյություն ունի այդպիսի չորացման երկու տարբերակ.
1. Արևի տակ: Այդպես մրգերն ավելի արագ են չորանում, բայց կոշտանում են:
2. Ստվերում: Այս եղանակն ավելի շատ ժամանակ է պահանջում, բայց ավելի որակյալ է: Այն թույլ է տալիս պահպանել մրգերի օգտակար հատկությունների մեծ մասը:
Բնական ճանապարհով չորացրած մրգերը պետք է անպայման մգանան, գրում է fitnessi.ru կայքը: Դրանք տգեղ տեսք ունեն, կնճռոտ են, բայց շատ օգտակար և համեղ:
Ծիրանաչիր
Իսկական ծիրանաչիրը դարչնագույն է և չի փայլում: Ավելի լավ է գնել կորիզով ծիրանաչիրը:
Սալորաչիր
Իսկական սալորաչիրն ամբոջովին անփայլ է և մի փոքր թթու համ ունի: Իսկ ամենալավը կորիզով է: Եթե այն թրջենք, ապա սալորաչրի թրջված մասերը սպիտակում են: Դա նշանակում է, որ այն ճիշտ է չորացվել և չի մշակվել:
Արմավ
Արմավենու պտուղները պետք է գնել առանց շաքարի օշարակի կամ շատ չոր (և այնուհետև թրջել), կամ Կասպիրան տեսակի, որոնք վաճառվում են 500 գրամանոց տուփերով և օշարակ չեն պարունակում:
Չամիչ
Իսկական չամիչը կարող է երկու տեսակի լինել՝ եթե դա սև խաղող է, ապա չամիչը սևակապույտ կլինի, եթե սպիտակ՝ ապա կարմրադարչնագույն: Եվ այն երբեք չպետք է լինի սպիտակադեղնավուն:
Ամենաօգտակարը պոչիկով չամիչն է, որը պահպանում է չորամրգի ամբողջականությունը և վիտամինների մեծ մասը: Մի գնեք շատ մեծ չամիչ, այն, ամենայն հավանականությամբ, մշակվել է հատուկ նյութեվ՝ հիբերելինով: Դա աճի խթանիչ է, որն ավելացնում է չրի չափը 1.5 անգամ:
Թուզ
Թուզը կարող է ավելի բաց գույն ունենալ, դա նորմալ է բաց երանգի տեսակների համար: Եվ վախենալու ոչինչ չկա, եթե վրան սպիտակ շղարշ կա, դա մրգային գլյուկոզան է:
Մեկ ընդհանրություն կա բոլոր չորամրգերի համար՝ եթե դուք դրանք ճզմեք բռունցքի մեջ, ապա դրանք չպետք է կպնեն միմյանց, այլ պետք է չոր և կոշտ մնան:
Եվ որոշ չորամրգերում կարող են միջատներ լինել: Եթե դրանք ձեր գնած չորամրգերի ծավալի 10 տոկոսից պակաս են, ապա դա նորմա է, քանի որ իսկական լինելու ցուցանիշ է: -0-

Загружается новость ... "Лево"