437.27
4.41
404.32
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար». Արուսիկ Տիգրանյանը որոշել է մասնագիտական դադար վերցնել ու նշել է պատճառը

19:37
10 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/.  Հաղորդավար, լրագրող և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը Instagram-ի իր էջում գրառում է արել, որտեղ իր հետևորդներին տեղեկացրել է, որ որոշել է մասնագիտական դադար վերցնել:

«Որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս, որի համար խելագարվում եմ: Իմ հոգեբանական փնտրտուքների առաջին բացահայտումներից էր. գերազանցիկության սինդրոմ ունեմ, ինչն էնքան էլ լավ բան չի»,- գրել է նա։

Նա նաև հայտնել է, որ համալսարան ընդունվելու տարիներից սկսած միշտ վազքի մեջ է եղել։ Սկզբում շատ է ցանկացել անվճար ընդունվել, ինչը ստացվել է։ Հետո համալսարանում էլ անդադատ վազվզում էր լավ լրագրող դառնալու համար, ամեն գրած նյութի ու նկարած վիդեոյի մեջ իրեն ներդրել է ամբողջությամբ։

«Ուր ասես ընդունվեցի աշխատանքի ու չեմ փոշմանել, ամեն օրս ինձ նոր բան ա սովորացրել։ Փինկ թիվին իմ անսահման սիրո արդյունքն էր, ու իրան նվիրվել էի ավելի շատ, քան նոր սիրահարված մարդիկ են նվիրվում սիրելիներին։ «Լավ երեկո»-ն էլ իմ մասնագիտական պիկն էր, ամեն ռեպորտաժս նոր մարտահրավեր ա եղել իմ համար, երևի քչերը կպատկերացնեն, բայց շատ նկարահանումներ սարսափելի ծանր, երբեմն արցունքներով ու ներվերով լի են եղել։ Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար, ու էլի, չեմ զղջում, էդ իմ համար ահավոր հաճելի, կարևոր ու հետաքրքիր ճանապարհ էր»,- գրել է նա։

Սկսնակ դերասանուհին կիսվել է նաև իր դերասանական առաջին քայլերի մասին: Նա նշել է, որ շատ հետաքրքիր ու ինքն իր մասին նոր բացահայտումների, շատ կոմպլեքսների հանդիպելու ու դրանք կոտրելու, աշխատելու, բուժելու գործընթաց էր։

«Բայց էդ վազքի մեջ նաև շատ ա եղել «աշխատել, պարապ չմնալու համար»-ը։ Վստահ եմ՝ շատերն են ունենում էդ զգացումը, որ երբ գործ չես անում, քեզ անպետք ու կյանքից հետ մնացած ես զգում, նաև շատ ա լինում, երբ հիմար առաջարկներ ենք ընդունում փող աշխատելու և ուրիշ լիքը պատճառների համար»,- գրել է Արուսիկը։

Նա նաև անկեղծացել է, որ վերջերս եղել են պրոեկտներ, որտեղ ինքն իր արածը չի հավանել, բայց այս անգամ ոչ թե գերազանցիկի աչքերով, այլ շատ ավելի անկեղծ։ Վստահ է, որ դա այն չէ, ինչ ուզում էր անել, երբ համալսարանում երազում էր հայտնի լրագրող դառնալու մասին։

«Էս տարին սկսելիս որոշեցի, որ ինքս իմ ու իմ մասնագիտության սիրո հանդեպ շատ հարգալից կլինի, եթե մի պահ կանգ առնեմ։ Արդեն սովորել եմ չաշխատելու պատճառով չվատանալ ու ինքս ինձ ներսից չուտել, սովորել եմ վայելել անգործ առավոտները։ Մի խոսքով որոշել եմ գոնե մի կես տարով չլինել ոչ մի թիվիում ու զբաղվել ինքնակրթությամբ, հանգստանալով, ու վերլուծելով իմ անցած վերջին տարիները։ 26 տարեկանը, ու դե բոլոր տարիքները, շատ հարմար ժամանակ ա վերաարժևորումների համար»,- գրել է նա։

Նա վստահ է, որ բոլորը սպասում են, թե երբ է վերջապես երեխա ունենալու, և նաև դրա համար ուզում է սովորել լիարժեք երջանիկ լինել առանց աշխատանքային ու ֆինանսական կախվածությունների, որ հետո ուրիշ մեկին էլ կարողանա դա սովորեցնել։

«Առաջիկա ամիսներին ինձ կնվիրեմ իմ սիրած բաներին՝ ինստագրամ, համով ուտելիքներ, ճամփորդություն ու սիրելի մարդիկ, ավելի շատ կզբաղվեմ վլոգերով ու հոգեբանությամբ», – անկեղծացել է նա։

Վերջում հավելել է, որ եթե հանկարծ հայտնվի էկրաններին, ուրեմն դա այնքան աննախադեպ մի պրոեկտ պետք է լինի, որը արժանի կլինի այս որոշումը չեղարկելում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին