Իմունային համակարգի 6 գլխավոր թշնամիները

14.03.2020, 20:47
Գերմանացի բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել իմունիտետի հետևյալ վեց «կործանիչներից»
Իմունային համակարգի 6 գլխավոր թշնամիները

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գերմանացի բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել իմունիտետի հետևյալ վեց «կործանիչներից», գրում է medikforum.ru–ն` հղում անելով Focus.de–ին։ 

Վատ սնունդ. մեծ քանակի ֆրիի, չիպսերի ու շոկոլադի օգտագործման հետևանքով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի կարևոր սննդանյութեր։ Ըստ Բոննի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության տվյալների, մարդու օրգանիզմի իմունային համակարգը մշտական բարձր կալորիականություն ունեցող սնունդն ընկալում է որպես բակտերիալ ինֆեկցիա, ինչի հետևանքով կարող է առաջանալ իմունային համակարգի ագրեսիվ արձագանք, ինչն էլ իր հերթին կարող է զգալիորեն արագացնել անոթային հիվանդությունների կամ 2–րդ տիպի դիաբետի զարգացումը։

Սառը ոտքեր. գոյություն ունի որոշակի կապ սառը ոտքերի և թուլացած իմունային համակարգի միջև։ Երբ մարմինը սկսում է արձագանքել սառը ոտքերին, այն միացնում է մեխանիզմներ, որպեսզի ոտքերն ավելի շատ չսառեն, ինչի հետևանքով նեղանում են բոլոր արյունատար անոթները, ինչը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա, քանի որ լորձաթաղանթները վատ են մատակարարվում արյունով։ Սառը և չոր լորձաթաղանթի դեպքում վիրուսներն ավելի հեշտությամբ են ներթափանցում օրգանիզմ։ 

Загружается новость ... "Лево"

Քնի պակաս. շատ կարևոր է բավարար քուն առնել, քանի որ իմունային համակարգը լիարժեք աշխատում է քնի ժամանակ` արտազատելով բազմաթիվ նյութեր, որոնք ամրապնդում են օրգանիզմն ու առողջությունը։ Նախկինում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի պակաս ունեցող մարդկանց օրգանիզմն ունի իմունային համակարգի համար կարևոր հակամարմինների արտադրության ցածր ունակություն։ Ինֆեկցիաների դեմ պայքարելու համար պետք է քնել օրական մոտ 8 ժամ։ 

Ծխել. ծխողների մոտ վնասվում են բրոնխների թարթիչները, ինչը կարող է մահացու լինել, քանի որ դրանք հեռացնում են թոքերում հավաքված «աղբը»։Սթրես. սթրեսի դեպքում կարող է «գլուխ բարձրացնել» հերպեսը, որը հակառակ դեպքում կարող էր վերահսկվել իմունային համակարգի կողմից։ Բացի այդ, սթրեսի դեպքում վերքերն ավելի ուշ են լավանում, պատվաստումներն ավելի վատ են ազդում։ Արագ անցնող սթրեսն անգամ օգտակար է, սակայն մշտական սթրեսի մեջ գտնվելն ազդում է պաթոգեն միկրոօրգանիզմներից պաշտպանվելու ունակության վրա։ Արյան մեջ killer բջիջները, որոնք պայքարում են վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ, դառնում են ոչ ակտիվ։ Բժիշկները խորհուրդ են տալիս չգտնվել մշտական աշխատանքային ռեժիմում և կանոնավոր կերպով հանգստանալ։

Ալկոհոլ. ոգելից խմիչքի օգտագործումը նվազեցնում է ինֆեկցիաներին դիմակայելու օրգանիզմի ունակությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը նվազեցնում է գրիպի վիրուսի դեմ պայքարող իմունային բջիջների ակտիվությունը։–0–