Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները

23.11.2019, 21:15
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի բժիշկներն արձագանքել են Հարվարդի համալսարանի գիտնականների հայտարարությանն այն մասին, որ մի շարք մթերքներ լուրջ վտանգ են պարունակում տղամարդկանց առողջության համար, հաղորդում է gazeta.ru–ն:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, «Вечерняя Москва» պարբերականը նշում է, որ չիպսը և գազավորված ըմպելիքը տղամարդկանց մոտ կարող են հանգեցնել անպտղության և առողջական այլ խնդիրների:

Նշվում է, որ չիպսում պարունակվող տրանսճարպերը դեպքերի մեծ մասում բացասական են ազդում լյարդի և շարժուն սպերմատոզոիդների քանակի վրա։

Բժիշկների խոսքերով, տիտանի դիօքսիդը, որն առկա է չիպսերի բաղադրության մեջ, կարող է հանգեցնել ճարպակալման և զգայունության նվազման, հատկապես շատ ուտելու դեպքում։

Բժիշկները նշել են նաև, որ քաղցր գազավորված ըմպելիքներում պարունակվող շաքարը նույնպես վտանգավոր է և կարող է դառնալ ճարպակալման և անպտղության պատճառ:-0-