Հայտնի է հաղորդավար Միխայիլ Զելենսկու մահվան նախնական պատճառը

12.01.2022, 11:45
Հայտնի է հաղորդավար Միխայիլ Զելենսկու մահվան նախնական պատճառը
Հայտնի է հաղորդավար Միխայիլ Զելենսկու մահվան նախնական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 46–ամյա հայտնի լրագրող, «Ուղիղ եթեր» շոուի հաղորդավար Միխայիլ Զելենսկին, նախնական տվյալներով, մահացել է ուղեղի կաթվածից, գրում է lenta.ru–ն` հղում անելով Baza Telegram ալիքին։

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ լրագրողը կնոջ հետ հանգստանալիս է եղել Դոմինիկյան Հանրապետությունում։ Հանկարծ իրեն վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Չնայած բժիշկների ջանքերին, Զելենսկին մահացել է։ Բժիշկների խոսքով, լրագրողի մահվան նախնական պատճառը ինսուլտն է։

Միխայիլի 39–ամյա կինը` հոգեբան Միլա Ռուբինչիկը, ով YouTube–ում վարում է «Прокрастинатор» ալիքը, ամուսնու մահից հետո դադարել է կապի դուրս գալ, ինչպես նաև հեռացրել է Instagram–ի բոլոր հրապարակումները։

47–ամյա լրագրողի մահվան մասին առաջինը հայտնել է «Россия - Культура» հեռուստաալիքի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եֆիմովիչը։

Դրանից հետո այդ տեղեկությունը հաստատել է նաև Պունտա Կանայում դիվանագիտական ներկայացուցչության բաժնի պետ Վյաչեսլավ Պանկովն` ավելացնելով, որ դեռևս պատրաստ չէ ներկայացնել միջադեպի մանրամասները։ Նա նշել է, որ կապ է պահպանում լրագրողի ընտանիքի հետ։–0–