Գիտնականները զգուշացնում են. երկարատև ցերեկային քունը կարող է մահացու վտանգավոր լինել
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարդիկ, ովքեր քնում են ցերեկը կամ գիշերը 9 ժամից ավել, հակված են գլխուղեղի կաթվածի մեծ ռիսկի։
Չինացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ցերեկային և երկարատև քունը կարող է մահացու վտանգավոր լինել։ Այս մասին հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով EurekAlert!–ի մամուլի հաղորդագրությանը։
6 տարի տևած հետազոտությանը մասնակցել է 31 750 մարդ Չինաստանից, որոնց միջին տարիքը կազմել է 62 տարեկան։ Դիտարկումների սկզբում կամավորների մոտ չեն արձանագրվել ուղեղի կաթված և այլ առողջական խնդիրներ։ Ընդհանուր առմամբ գրանցվել է գլխուղեղի կաթվածի 1557 դեպք։
Հետազոտության արդյունքներով, մասնակիցների 8%–ը քնել է 90 րոպե և ավել, իսկ 24%–ը` օրական 9 ժամ և ավել։ Վերջին խմբում գրանցվել է ուղեղի կաթվածի ավելի բարձր ռիսկ` 23% և ավել, քան այն մարդկանց մոտ, ովքեր քնել են օրական 7–8 ժամ։ Ընդ որում 85%–ով ավելի հաճախ է ուղեղի կաթված գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր գիշերը երկար են քնել ու քնել են նաև ցերեկը։
Գիտնականների խոսքերով, միջին և բարձր տարիքի մարդկանց համար չափազանց կարևոր է չափավոր քունը։–0–