567.95
6.65
484.23
+22
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ»-ի ֆինանսավորմամբ կապիտալ կվերանորոգվի և կբարեկարգվի Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:34
15 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը մեկնարկեց Արարատ քաղաքի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը։ 

Ըստ այդմ, սույն թվականի փետրվարի 14-ին, համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ընկերության ղեկավարը և Արարատի քաղաքապետը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

геопромайнинг_детский сад

Ավելի վաղ, դեռ 2018 թվականին, ընկերությունը իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որն էլ դարձավ կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը։

Նախագծի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ»-ը պարտավորվում է վերակառուցման և բարեկարգման աշխատանքները ավարտել երկու տարում։ 

геопромайнинг_детский сад

Նշված ժամանակահատվածում մանկապարտեզին կտրամադրվի կահույք և անհրաժեշտ այլ սարքավորումներ։ Նախագիծը ներառում է տանիքի, կոմունիկացիոն հանգույցների նորոգում, 4 խմբասենյակների ներքին հարդարանք, ինչպես նաև բակային տարածքի և սպորտային հրապարակի բարեկարգում։ Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի 200 սաների առջև։ 

геопромайнинг_детский сад

«Ի թիվս սոցիալական այլ ծրագրերի «Գեոպրոմայնինգը»առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների դաստիարակության և կրթության ծրագրերին, որոնց շահառուներն են ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ համայնքի այլ բնակիչների երեխաները: Առողջ, կիրթ և կյանքին առավելագույնս նախապատրաստված երիտասարդ սերունդ ունենալը մեր ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից է»,- իր խոսքում նշել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

геопромайнинг_детский сад

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էլ ավելացրել է․ «Ժամանակակից, բարեկարգ և նախադպրոցական կրթության անհրաժեշտության հարցում քաղաքացիների պահանջները բավարարող մանկապարտեզի առկայությունը Արարատ քաղաքի համար վաղուց հասունացած խնդիր էր։ Մենք ողջունում ենք «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ քաղաքին օգնելու հարցում, և կարծում ենք, որ այդ նախաձեռնությամբ ընկերությունն իր ավանդն է ներդնում քաղաքի սոցիալական զարգացման և մեր երեխաների կյանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում»։

геопромайнинг_детский сад

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը» (ԱՊՄԿ) և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

геопромайнинг_детский сад

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն․ ԱՄՆ դոլար։ 

геопромайнинг_детский сад

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։-0-

геопромайнинг_детский сад

геопромайнинг_детский сад


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:23
18 Սեպտեմբերի 2021
Բացահայտվել է սրտի համար ամենաօգտակար մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար մթերքը

13:00
17 Սեպտեմբերի 2021
Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է,ՎԻԴԵՈ
12:18
14 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ն YouTube–յան ալիքում ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը. բաց չթողե′ք, հաստատ ուրախ է լինելու.ՎԻԴԵՈ
21:15
13 Սեպտեմբերի 2021
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը (ՎԻԴԵՈ)
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառում է կատարել․ՎԻԴԵՈ
18:25
13 Սեպտեմբերի 2021
Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը
Հայտնի է սուրճի չարաշահման վտանգը
15:38
13 Սեպտեմբերի 2021
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի.ԱՆ–ն պարզաբանում է
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի
14:29
13 Սեպտեմբերի 2021
Դդմի օգտակար հատկությունները
Ներկայացնոմ ենք «ամենաաշնանային» բանջարեղենի օգտակար հատկությունները
19:37
09 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
18:25
09 Սեպտեմբերի 2021
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Հաղորդում ենք անթերի տեսք դեմքի մաշկին. աշնանային դիմակ

14:48
09 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
10:44
09 Սեպտեմբերի 2021
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորն աշնան ամենակարևոր մրգերից է: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը
10:05
08 Սեպտեմբերի 2021
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը