438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԲՈԿ-ի նախագահը հրաժարական է տվել և հայտնել պատճառները

19:20
14 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Բարձրագույն որոակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել և այդ մասին հայտնել իր Facebook-յան էջում։

Ըստ նրա՝ իր որոշումս ունի երեք շերտ․
Առաջինն այն է, որ Կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

«Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»,- գրել է նա։

Գոգյանը հիշեցրել է, որ 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ինքն ասել է, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ինքը կգնար։

Загружается новость ... "Лево"
«Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,- ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ նշանակումից երեք ամիս անց իր կնոջ հետ պայմանավորվել է, որ եթե նա ասի, որ ինքը մեծամտացել կամ հղփացել է, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրի։

«Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է»,- գրել է Գոգյանը։

Սմբատ Գոգյանը ՀՀ Բարձրագույն որոակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել 2018 թ․-ի հունիսի 12-ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում