Արեգակի վրա գրանցվել է 2017թ․–ից հետո ամենահզոր բռնկումը

15.12.2023, 10:56
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, վերջին անգամ նման ինտենսիվության բռնկումները գրանցվել են դեռևս 2017 թ․–ին
Արեգակի վրա գրանցվել է 2017թ․–ից հետո ամենահզոր բռնկումը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում Արեգակի վրա X2.8 ինտենսիվությամբ ուժեղ բռնկում է տեղի ունեցել, հայտնում է «Ֆոբոս» եղանակային կենտրոնը, հաղորդում է ՌԲԿ–ն։

«Վերջին անգամ նման ինտենսիվության բռնկումները մեզ ամենամոտ աստղի վրա գրանցվել են դեռևս 2017 թվականին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն ուժգնությամբ հզոր բռնկման մասին հաղորդում է նաև NASA–ն։ Այն գրանցվել է ԱՄՆ արևելյան ժամանակով 12:02-ին (Մոսկվայի ժամանակով 20:02-ին):

«Ֆոբոս»–ից հայտնել են, որ երեկոյան բռնկմանը նախորդել են երկու ավելի թույլ բռնկումներ՝ «M5.8 միջին մակարդակի ժամը10։44–ին և M2.3՝ 16։48–ին»։

Արևային բռնկումները դասակարգվում են M1-ից մինչև X20 մակարդակների: M կամ X-ը ցույց է տալիս ինտենսիվության դասը, իսկ թիվը ցույց է տալիս բռնկման ուժը: M1-ը փոքր բռնկումներ են, M5–ը՝ չափավոր; X1–X10-ը ուժեղ են, X20-ը՝ էքստրեմալ։

Արեգակնային բռնկումներին սովորաբար հաջորդում են մագնիսական փոթորիկները։ Ակադեմիկոս Է.Կ. Ֆեդորովայի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը հայտնում է, որ արևային բռնկումների ազդեցությունը գնահատվում է R3 (ուժեղ) մակարդակում, ինչը կարող է հանգեցնել ցածր հաճախականության ռադիոկապի խափանումների, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել նավերի և ինքնաթիռների դիրքի որոշման սխալների։-0-