ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք պարզ և միաժամանակ բավականին արդյունավետ դիետա։ Այն լի է օգտակար բաղադրիչներով, միաժամանակ արագ է և արդյունավետ, հաղորդում է fithacker.ru–ն
Եվ այսպես
Նախաճաշ
Առավոտյան արթնանալուց հետո հարկավոր է խմել կիտրոնի հյութով ջուր` վնասակար նյութերից ազատվելու և նյութափոխանակությունն ակտիվացնելու համար։ Կես ժամ անց անհրաժեշտ է ուտել երկու խնձոր կամ երկու նարինջ կամ մեծ թուրինջ։ Կարող եք ավելացնել մի բուռ ընկույզ, նուշ կամ պնդուկ։ Հակաօքսիդանտներ պարունակող ընկույզը շատ օգտակար է, այն մաքրում է օրգանիզմն ազատ ռադիկալներից և ակտիվացնու է նյութափոխանակությունը։
Ճաշ
Այս դիետայի ժամանակ թույլատրվում է օգտագործել միս, կարելի է ուտել թռչնամիս կամ հորթի միս։ Պետք է խմել նաև 2 բաժակ յոգուրտ։
Загружается новость ... "Лево"
Թեթև ուտեստ
Կարելի է ուտել թեթև սեզոնային աղցան` ձիթապտղի ձեթով, ավելացնելով շատ քիչ աղ։
Ընթրիք
Պետք է ընթրել մինչև 18։00–ն։ Ընթրիքը պետք է բաղկացած լինի երկու խաշած ձվից, վարունգից և կանաչեղենից պատրաստված աղցանից, որին կարելի է ավելացնել ձիթապտղի ձեթ և քիչ քանակի աղ։ 18։00–ից հետո չի թույլատրվում ուտել։ Հարկավոր է պատրաստել 1 լիտր կանաչ թեյ և խմել այն քնից առաջ։
Այս սննդակարգին կարելի է հետևել մեկ շաբաթ կամ 10 օր` կախված այն քաշից, որը ցանկանում եք կորցնել։ 7 օրից դուք կկորցնենք 4 – 4,5 կգ։–0–