ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դերասանուհի, երիտասարդ մայրիկ Անաիս Սարդարյանը Instagram-ի իր էջում կիսվել է նոր լուսանկարներով։
Հրապարակված կադրերում երևում է, որ Անաիսը բալիկի է սպասում։
Ֆոտոշարքին կից դերասանուհին հայտնել է, որ աղջիկ է ունենալու:
«Երանի այսուհետև ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,– գրել է Անաիսը:
Դերասանուհին օգտագործել է «Իմ Լուսե» հեշթեգը, որից պարզ է դառնում, որ ապագա դստեր անունը Լուսե է լինելու:
Նշենք, որ Անաիսը մեկ որդի ունի՝ Մոնթեն, ով արդեն երեքուկես տարեկան է։ Ամուսնությունից հետո դերասանուհին որևէ նախագծում չի նկարահանվել։–0–