69–ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայրիկ է դարձել (ՖՈՏՈ)

11.02.2019, 17:25
69–ամյա Ռիչարդ Գիրը և նրա 35–ամյա կինը` Ալեխանդրա Սիլվան, ծնող են դարձել:
69–ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայրիկ է դարձել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 69–ամյա Ռիչարդ Գիրը և նրա 35–ամյա կինը` Ալեխանդրա Սիլվան, ծնող են դարձել, հայտնում են ԶԼՄ–ները։ Ինչպես հայտնում է իսպանական Holla! Պարբերականը, Ալեխանդրան մի քանի օր առաջ որդի է ունեցել Նյու Յորքում։ Նորածնի անունն առայժմ հայտնի չէ, գրում է Spletnik.ru–ն։

 - рис.1
Фото: globallookpress.com
Ամուսնական զույգն առաջին ընդհանուր երեխան է ունեցել, իսկ ծնողներից յուրաքանչյուրի համար նա երկրորդն է` Գիրը Քերի Լոուելի հետ ամուսնությունից Հոմերոս անունով որդի ունի, իսկ Սիլվան հնգամյա որդի ունի նախորդ հարաբերություններից։

Загружается новость ... "Лево"

Լուրերն այն մասին, որ դերասանը կրկին հայր է դառնալու, հայտնվեցին նրա ամուսնությունից արդեն մի քանի ամիս անց։ 2018 թվականի ապրիլին նա օրինականացրեց իր հարաբերությունները սիրեցյալի հետ, իսկ մայիսին հարսանեկան երեկո կազմակերպեց ընկերների համար Նյու Յորքի իր տանը։ -0-