6–րդ հարկից ընկած փոքրիկը ճանաչել է ծնողներին. նոր տվյալներ
09.09.2019,
18:10
Դրական տեղաշարժ է գրանցվել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի առողջական վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դրական տեղաշարժ է գրանցվել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի առողջական վիճակում։ Այս մասին իր Facebook–ում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին»,– հայտնում է նա։
Հիշեցնենք, որ երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Մինչ օրս գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ: -0-